Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Մարտի 15-ը` Քնի համաշխարհային օր

Մարտի 15-ը` Քնի համաշխարհային օր

Առաջին անգամ Քնի համաշխարհային օրն (World Sleep Day) անց է կացվել 2008 թ. մարտի 14-ին, և` այդ օրվանից ի վեր, ամեն տարի Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) ծրագրի շրջանակներում անց են կացվում քնի և առողջության հարցերին հարող օրվան նվիրված միջոցառումներ։ 

Քունը օրգանիզմի գոյության հատուկ ձև է, ոչ պակաս բարդ` ցերեկային արթուն վիճակից: Ճիշտ ընթացիկ քնի ժամանակ օրգանիզմը վերականգնում է ուժերը, որոնք ծախսվել են ցերեկային ակտիվության ժամանակ: Հենց այդ պատճառով առողջ մարդն արթնանում է թարմ և վերականգնած ուժերով:

Քնի համաշխարհային օրվա առիթով ակտիվանում է սոցիալական գովազդը, կազմակերպվում կոնֆերանսներ, սիմպոզիումներ՝ նվիրված քնի խնդիրներին և լուծման ուղիներին: Օրվա սննդակարգի ճիշտ կազմակերպումը, քնի ժամանակի բավականաչափ ապահովումն անհրաժեշտ պայմաններ են երկար տարիներ ֆիզիկական և հոգևոր առողջության պահպանման համար:

Մարդը քնի մեջ անց է կացնում իր կյանքի մոտավորապես մեկ երրորդը: Քնի ընթացքում մեր ուղեղի ակտիվությունն ունի նվազագույն մակարդակ:

Ապացուցվել է, որ երկարատև, քրոնիկ անքնությունը բացասաբար է անդրադառնում կյանքի որակի վրա՝ պակասում է հումորի զգացումը, դառնում է դյուրագրգիռ։ Կորցնելով քնի ընդամենը 4 ժամը՝ մարդը կորցնում է կենսական ակտիվության 45%-ը: Վատթարանում է հիշողությունը, մեծանում է հիվանդությունների սրացման հավանականությունը:

Բժիշկները վատ քունն անվանում են աստիճան դեպի ապագա ինսուլտներ, ինֆարկտներ, հիպերտոնիա և այլ լուրջ հիվանդություններ: Միաժամանակ, նորմալ քունը սրտանոթային և այլ հիվանդությունների կանխարգելիչ հիմնական գործոններից է: Մասնագետները հաստատում են , որ անքնությունը ոչ միայն իջեցնում է աշխատունակությունը, այլև հանգեցնում է նյարդային խանգարումների:

Քունը կարգավորելու համար բավական է հետևել մի քանի հասարակ կանոնների: Փորձեք չկուտակել «անքնության» շրջանները: Չարժե քնից առաջ ալկոհոլ և կոֆեին պարունակող մթերք ընդունել. դրանք բացասաբար են ազդում նյարդային համակարգի վրա: Հայտնի է, որ քնի որակի վրա ազդում է կուշտ կերած կամ սոված պառկելը` քնելու: Ընթրիքի և քնի միջև ընկած ժամանակահատվածը պետք է կազմի մոտ 4 ժամ:

Շատ քնելը պակաս վնասակար չէ, քան անքնությունը: Գիտնականների կարծիքով մեծահասակ մարդու քնի իդեալական շարունակականությունը կազմում է օրական 7-8 ժամ: Որոշ մասնագետներ կարծում են, որ կանանց պահանջվում է քնի լրացուցիչ ժամ, քանի որ նրանք ավելի զգացմունքային են: Երեխաներին` օրգանիզմի նորմալ գործունեության համար, անհրաժեշտ է քնել ոչ պակաս, քան օրական 10 ժամ: Լիարժեք քունը դրական է անդրադառնում հիպերակտիվ և ուշադրության պակասի դրսևորման համախտանիշ ունեցող երեխաների վրա,  բարելավում է վարքը:

Հեղինակ. calend.ru
Լուսանկարը. sleepapneadisorder.info
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ